Ինչպես հավաքել ուտելի բույսեր և դեղաբույսեր
Ուտելի բույսերն ու դեղաբույսերը պետք է հավաքել դանակի օգնությամբ: 16 Декабря 2022, Пятница | 696
Հաճախ են գովազդային հերոսները սրտացավ դեմքով հորդորում գնել այս կամ այն արհեստական հիմքով իրերը` հագուստներ կամ անկողնային պարագաներ, որոնք հավասարաչափ արտադրվում են մեծահասակների, երեխաների, անգամ նորածինների համար: Չի ասվում ոչ մի բառ դրանց վտանգավորության մասին, նաև չի նշվում, որ հետևանքները կարող են երկարատև և անդառնալի լինել:
Կար ժամանակ, երբ մարդկությունը հանգիստ քնում էր փետուրե կամ բրդե անկողիններում, առողջ էր և չէր մտածում անկողնային պարագաների արտադրության մեջ օգտագործվող նյութերի վնասակարության մասին: Այսօր տանտիրուհիներից շատերն են կանգնում ընտրության առաջª գնել արհեստական, մասնավորապեսª սենտիպոնե անկողին, թե այն պատրաստել տատական մեթոդներովª բրդովª պնդելով, որ անկողինը պետք է շնչի, լինի ջերմակայուն: Ընտրությունը հաճախ հիմնավորվում է ոչ միայն նորաձևությամբ, այլև գնով, քանի որ բնական նյութերից կարված անկողիններն անհամեմատ թանկ են:
Սինտեպոնը, որի արտադրության մեջ կիրառվում են պոլիմերային մանրաթելեր, կարծես ամենուր էª անկողնային պարագաներում, մանկական ու մեծահասակների հագուստներում, բաճկոններում, փափուկ խաղալիքներում: Այս նյութի լայն տարածումը պայմանավորված է մի շարք գործոններովª թեթև է, չի դեֆորմացվում, հեշտորեն լվացվում և չորացվում է: Սակայն, այս ամենով հանդերձ, այն խորհուրդ չի տրվում օգտագործել հատկապես երեխաների համար, որոնց մաշկը նուրբ է և առավել հակված զանազան ալերգիաների: Ոմանց կարծիքով սինտեպոնը հարմար է նրանով, որ ձմռանն ապահովում է համապատասխան ջերմություն, իսկ ամռանը, ճիշտ հակառակը, դրանով զով է:
Մասնագետների մեկ այլ խումբ էլ անվերապահորեն մերժում է սինտեպոնի կիրառումը կենցաղումª բոլորովին անիմաստ համարելով թեթև ու շնչող բնական նյութերից ծածկոցների փոխարինումը դրանցով: Ինչ խոսք, կա արհեստական նյութերի որոշակի քանակ, որը թույլատրելի է համարվում, քանի որ հիմնականում օգտագործվում է գործվածքի արտաքին գեղեցիկ տեսքը երկար պահպանելու համար:
Խորհուրդներ
Մանկական հագուստ գնելը ծնողներից պահանջում է առավել ուշադրություն և տեղեկացվածություն, նաև պրոֆեսիոնալ մոտեցում: Այս գործընթացը պահանջում է ժամանակ, գումար և ջանքեր: Առաջարկվող տեսականին բազմազան է, ընտրությունըª բարդ: Ինչ խոսք, հրաշալի է, երբ վաճառողն իր գործի գիտակն է ու սպառողին կարող է հանգամանորեն ներկայացնել վաճառվող ապրանքներն ու ճիշտ կողմնորոշել: Սակայն նույն վաճառողը կարող է նաև օգտվել սպառողի քիչ տեղեկացվածությունից, ուստի գնորդը պիտի կարդա ապրանքի պիտակը, որը պարտադիր պիտի պարունակի տեղեկություն այն մասին, թե տվյալ հագուստն ինչ բաղադրիչ նյութերից է կազմված:
Գրեթե բոլոր վաճառասրահներում էլ կարելի է գտնել բնական նյութերից կարված հագուստներ: Բնական մանրաթելերն աճեցվում են բնական ճանապարհով և քիմիական մշակման չեն ենթարկվում, հետևաբար մաշկի համար առողջական խնդիրներ չեն առաջացնում: Սրանցից կարված հագուստը թույլ է տալիս մաշկին ազատ շնչել, չի գունազրկվում և երկար պահպանում է արտաքին տեսքը: Սակայն չի կարելի ժխտել, որ մասնավորապես Հայաստանում ընտրությունը մեծամասամբ ապրանքի գնով է պայմանավորվում:
Անհերքելի է, որ բնական մանրաթելերի ստացման համար անհրաժեշտ են ժամանակ, հսկայական տարածքներ, հատուկ կլիմայական պայմաններ: Այս ամենը մեծացնում է ծախսերը և բարձրացնում վերջնական արտադրանքի գինը, հետևաբար մասնագետները փորձում են գտնել ավելի կարճ և էժան ճանապարհներ, որոնք հիմնականում լի են մի շարք վտանգներով: Դրանից վնասվում են շրջակա միջավայրը, մարդկանց առողջությունը:
Մինչև երկու տարեկան երեխաների համար արհեստական մանրաթելերից կարված հագուստն ընդհանրապես պետք է բացառել, թեև դրանից հետո էլ այն ցանկալի չէ: Առհասարակ լավ է, որ հագուստը, ոչ միայն երեխաների, այլև մեծերի, լինի բնական նյութերիցª բամբակից, տրիկոտաժից, մորթուց, բրդից, թեև վերջինս կարող է ալերգիա հարուցել: Բայց եթե վերնահագուստի դեպքում ինչ-որ զիջումների կարելի է գնալ, ապա բացարձակ անընդունելի տարբերակ է ներքնազգեստիª ոչ բնական նյութից լինելը, ինչը կարող է պատճառ դառնալ մի շարք անդառնալի հետևանքների հատկապես տարվա շոգ եղանակին: